«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Որևէ հասարակության գտնվելը ապերո-կեկելային պարադիգմում անհամատեղելի է նրա առաջընթացի հետ

Որևէ հասարակության գտնվելը ապերո-կեկելային պարադիգմում անհամատեղելի է նրա առաջընթացի հետ
04.05.2025 | 11:03

Ըստ էության, մեր հասարակությունը տևականորեն գտնվում է ապերո-կեկելային պարադիգմի սահմաններում, որտեղ դրա և՛ ապերոյական, և՛ կեկելային ճյուղերը հզոր արգելակներ են առաջընթացի ճանապարհին։

Մարդկանց ժամանակակից հագուկապը և նրանց ձեռքի բջջային հեռախոսները երբեք ու երբեք չեն նշանակում ժամանակի պահանջների հետ գնալ։

Դրանք միմիայն ուրիշների առաջընթացի պրոցեսը կապկելու ընդհանուր շարժման տարբեր կողմեր են և, իրականում, որևէ կապ չունեն մեր կյանքի առաջընթացի հետ։

Ավելի կոնկրետ, որևէ հասարակության գտնվելը ապերո-կեկելային պարադիգմում անհամատեղելի է նրա առաջընթացի հետ, որը պետք է խորապես հիմնված լինի մարդկանց կրթության վրա։

Դրա համար էլ, իսկական կրթության բացակայությունը ուղիղ գծով հասարակությանը տանում է դեպի ապերո-կեկելային պարադիգմ։

Մարդկանց և հասարակության բուն էությունը արտացոլող շատ հարմար բառ է «հասարակ»-ությունը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ